«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Աստվածային համբերություն

Աստվածային համբերություն
04.06.2024 | 00:07

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիսի 4

Տե՛ր, Քեզ նման արա մեզ:

Կերտի՛ր մեզ Քո նմանությամբ:

Իմ որդիներ, կաղապարել նշանակում է մասնատել ու վերստին ձևավորել: Նշանակում է զոհաբերել անձնականը` ցանկալի կերպարին նմանվելու համար: Այս ոչ միայն Իմ, այլ նաև ձեր գործն է:

Առանց հապաղելու ճանաչեք անձնականը` ձեր ցանկությունների, գործերի և մտածումների մեջ ու անմիջապես ինձ դիմեք օգնության համար, որպեսզի ջնջեմ այն ձեր սրտերից: Սա մի գործ է, որ պահանջում է սերտ համագործակցություն` Իմ և ձեր միջև: Մի գործ է, որ հարուցում է նաև վստահության և ձախողումի զգացում, որովհետև երբ գործն առաջ է գնում, դուք ավելի հստակ եք տեսնում այն ամենը, որ դեռ պիտի կատարվի:

Տեսնում եք պակասություններ, որոնց մասին գրեթե ոչ մի պատկերացում չունեիք մինչ այդ. կամ գոնե դրանց համար ոչ մի ցավ չէիք ապրում. իսկ այժմ ահա, ձեզ նեղություն ու սոսկում են պատճառում:

Քաջություն: Այդ արդեն ինքնին հաջողության նշան է: Համբերող եղեք ոչ միայն ուրիշների հանդեպ, այլ նաև իրար նկատմամբ:

Երբ նշմարեք քայլ առ քայլ վեր տանող ձեր առաջընթացը, ամեն ինչից զատ, շուտով կտիրանաք Աստվածային համբերության և ձեռք կբերեք հանդուրժելու զորություն բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնց անկատարությունները նեղություն էին պատճառում ձեզ:

ՈՒրեմն շարունակեք ձեր վերելքը: Առաջ ընթացեք: Համբերություն ունեցեք: Հարատևող եղեք: Վստահ եղեք, որ Ես ձեր կողքին եմ, ձեր Զորավարը և Օգնականը: Սիրող, համբերող և հզոր:

Այո, մենք համագործակցում ենք, ինչպես Ես եմ մասնակից ձեր նեղություններին, վրիպումներին, դժվարություններին, ձախողումներին, այդպես էլ դուք` իբրև Իմ բարեկամները, մասնակից եղեք Իմ համբերությանը, զորությանը և սիրուն:

Դիտվել է՝ 1581

Մեկնաբանություններ